ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գերմանիան եզրափակչում է

Գերմանիան եզրափակչում է
26.07.2013 | 13:07

Շվեդիայում ընթացող ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնությունը մոտ է հանգուցալուծմանը: Կայացել է արդեն առաջին կիսաեզրափակիչը, մրցել են Շվեդիայի ու Գերմանիայի ընտրանիները` թիմեր, որոնք, մասնագետների միահամուռ գնահատականով, մրցաշարի բացահայտ ֆավորիտներն էին:
Այս խաղն առանձնահատուկ էր նաև նրանով, որ աշխարհամասի գործող չեմպիոնները` գերմանացիները, խմբային փուլում գրեթե ոչնչով աչքի չէին ընկել և այն հաղթահարել էին դժվարությամբ` տեղիք տալով բավական տհաճ խոսակցությունների ու տխուր եզրահանգումների, մինչդեռ տանտերերը, բացառությամբ առաջին խաղի, որտեղ ոչ ոքի էին խաղացել դանիացիների հետ, իրենց ճանապարհին սրբում-տանում էին ամեն ինչ` այդ ամենը համեմելով բացառիկ արդյունավետ խաղով:
Այս խաղի կարևորության ևս մեկ բնութագրական. մասնագետները նրան տվել էին «վաղաժամկետ եզրափակիչ» անվանումը: Առաջ անցնելով ասենք, որ հանդիպումը լիապես արդարացրեց սպասումները, և քիչ է ասել, թե լարված էր: Այն ավելի քան լարված էր, և լարվածությունն այդ պահպանվեց մինչև հանդիպման վերջին վայրկյանը: Դիմակայության ելքը որոշեց երեսուներեքերորդ րոպեին Մարոժանի խփած միակ գնդակը, որն էլ հաղթանակ է բերել գերմանացիներին:
Կիսաեզրափակչի երկրորդ զույգը` Դանիայի ու Նորվեգիայի ընտրանիները, հանդիպեցին երեկ երեկոյան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ